Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտներն ըստ եկամտատեսակների՝ համաձայն N 1 հավելվածի
2․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն N 2 հավելվածի
3․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի
4․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) ՝ համաձայն N 4 հավելվածի
5․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները ՝ համաձայն N 5 հավելվածի
6․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն N 6 հավելվածի
7․ Թույլատրել Մեծամոր համայնքի ղեկավարին « Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվացի 3-րդ կետի համաձայն համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |