Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի թիվ 1/18-3/91350-2022 գրությունը Արմավիրի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի N 01/1400558-2023 գրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ համաձայն հավելվածի:
2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Պայմանագրից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։