Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասդի 1-ին և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է .
1.« «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել « «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
2.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |